вторник, 29 января 2013 г.

Վահան Տերյան և Անթառամ Իսկանյան


    Բոլորս էլ գիտենք , որ Անթառամ Միսկարյանը մեծ ու կարևոր տեղ է զբաղեցրել Տերյանի հոգում:
   Ո՞վ էր Անթառամ  Միսկարյանը և ինչպես էին ծանոթացել:Անթառամի հայրը՝ Մնացական Միսկարյանը, ծագումով շուշեցի էր և կրթությունը ստացել էր Բաքվի ռեալական ուսումնարանում, ապա աշխատել  Վարշավայում:Այնուհետև տեղափոխվելով Ցարիցին՝ դառնում է ոչ մեծ նավթահոր գործարանատեր:Տերյանը նրան համարում էր մարդկայնության  տաղանդի տեր, որպես մի մարդ , որն իր մեջ կրում էր հայ ազգի բոլոր լավագույն գծերը, հատկությունները:


Մնացական Միսկարյանի ընտանիքում 5 երեխա կար՝Դավիթը, Անթառամը, Մարթան, որը նույնպես հետագայում դառնում է Տերյանի մտերմուհինՄարգարիտը և Տիգրանը:
  Անթառամը ծնվել է 1891թ.Ցարիցինում:Ավարտելով Ցարիցինի գիմնազիան ՝Անթառամը որոշում է ուսումը շարունակել Խարկովի բժշկական ֆակուլտետի մասնավոր դասընթացներում:Մինչ Խարկով մեկնելը Անթառամը գնում է Մոսկվա՝ եղբոր մոտ , որն այն ժամանակ Մոսկվայի համալսարանի ուսանող էր:Այստեղ էլ Անթառամը ծանոթանում է Տերյանի հետ:Ահա թե ինչ է հետագայում պատմում Անթառամը.
«1908թ աշնանը , երբ նախքան դասընթացներն ընդունվելս եղբորս հյուր եղա Մոսկվա,մի անգամ Կոլյա Վարագովի՝ Դավթի ճեմարանական դասընկերոջ հետ Տվերսկայա (այժմ Գորկու)փողոցով գնում էինք Ելիսեևի խանութի մոտի տրամվայի կանգառը:Այն րոպեին , երբ բարձրանում էինք տրամվայի աստիճանին, Վահանը տեսավ Կոլյային և իմ երկար հյուսերը:Չգիտեմ, նա հասցրե՞լ էր  մի ուրիշ բան ասել, բայց լսեցի , որ Վահանն ասաց«Սիրտս ուզում է այդ հյուսը կտրել է»:Կոլյան, թե՝ «Ի՞նչ ես ասում: Ախր սա Դավիթ Միսկարյանի քույրն է»:Ես առաջ անցա , իսկ նրանք մնացին տրամվայի վերջի հարթակում:Երբ տրամվայից իջանք , Կոլյան ինձ ծանոթացրեց Վահանի հետ: Իսկ ցած իջանք Մյասնիցկայա փողոցում , քանի որ գնում էինք հայկական եկեղեցի:Պարզվեց , որ Վահանն էլ էր գնում եկեղեցի:Օրը կիրակի էր:Եկեղեցու մոտ շատ ժողովուրդ  կար:Ես եկեղեցի մտա երգչախմբին լսելու, իսկ Կոլյան ու Վահանը մնացին բակում , ինչպես այն ժամանակ ասում էին՝ «հարսնացու տեսնելու»:
  Հարսնացու տեսնելու ու հավանելու սովորությունը Տերյանի մեջ  մնացել էր դեռ հայկական գյուղում անցկացրած օրերից, որտեղ հարսնացու տեսնելու էին գնում միայն ոչ թե եկեղեցի, այլ աղբյուրի մոտՍուսաննա Պախալովային՝իր առաջին կնոջը , Տերյանը տեսել ու ծանոթացել էր Մոսկվայի հայկական եկեղեցում:
  Սակայն Անթառամի Խարկով մեկնելուց  հետո էլ նրանց հարաբերությունները չընդհատվեցին :Տերյանը  նամակներում  հաճախ իր օգնությունն է առաջարկել Անթառամ Միսկարյանին :

 Անթառամը Տերյանին օգնել է ֆրանսերենից թարգմանելիս: Մի անգամ բանաստեղծը խնդրում է Անթառամին տողացի թարգմանություն անել նաև Բոդլեռից:«Վահանն ինձ կանչում էր Պետրոգռադ: Եվ ահա հազար ինը հարյույր տասնվեց թվականի աշնանը գնացի: Ապրում էի Վահանի ընտանիքում: Սովորաբար առավոտները մենք երկուսով նստում էինք սեղանի առաջ, ես վերցնում էի Բոդլերի« Չարի ծաղիկներ»ը գիրքը, տողացի թարգմանում ռուսերեն, իսկ Վահանը գրի էր առնում, ապա թարգմանում հայերեն»:

Հազար ինը հարյուր թվականի դեկտեմբերի քսանյոթին, ապրելով Սուպոևո գյուղում Անթառամ Միսկարյանը իր օրագրում գրում է«Երազումս տեսա, որ Վահանը մեռել է»:

Ինչպես հայտնի է ծանր հիվանդ Վահան Տերյանն  այդ ժամանակ գտնվում էր Օրենբուրգում: Կինը` Անահիտը, իր օրագրում գրում է.« Քսանմեկի երեկոյան նա պառկեց և այլևս վեր չկացավ»:
  Պարզ էր` Տերյանի մեծ բարեկամը, նրա հոգու ընկերը` Անթառամ Միսկարյանը, զգացել էր և բնական է, որ խոհերը Վահանի մասին հանգիստ չէին տալիս նրանՄոտիկ բարեկամը այլևս չկար
«Եթե Վահանը ողջ լիներՆա իմ իսկական բարեկամն էր, որը միշտ ինձ ճիշտ էր հասկանում և հարկ եղած րոպեին կարողանում էր օգնության գալ: Կարդացեք, Նվարդ, նրա նամակները և կհասկանաք, թե քանի անգամ ճիշտ անդրադառնալով իմ տրամադրության անկմանը, որին, ի դեպ, ինքն էլ Էր ենթակա, ինձ հանում էր այդ վիճակից և դրա համար ես միշտ շնորհակալ էի լինում նրան»:
Ահա այսպիսին էր նրանց բարեկամությունը… 

Комментариев нет:

Отправить комментарий